News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թեհրանը շարունակում է կատարել իր պարտավորությունները, որոնք ստանձնել էր Իրանի միջուկային ծրագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի  (ՀՀԳԾ)  շրջանակներում, ԱԷՄԳ-ն անփոփոխ վերահսկում է այդ գործընթացը: Այդ ամսին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ինչպես ցույց է տալիս Իրանի իսլամական հանրապետությունում, ՄԱԿ ԱԽ 2231 որոշման շրջանակներում, ստուգումների ու մոնիթորինգի մասին իմ զեկույցը, գործակալությունը շարունակում է ստուգել եւ վերահսկել Իրանի կողմից ՀՀԳԾ շրջանակներում միջուկային էներգետիկայի ոլորտում իր պարտավորությունների իրագործմանը: Իրանի ստանձնած միջուկային զենքի հետ կապված պարտավորություններն իրականացվում են», -ասել է նա հինգշաբթի՝ ելույթ ունենալով ղեկավարների խորհրդի ժամանակ:

Ամանոն հավելել է, որ ԱԷՄԳ մասնագետները շարունակում են ստուգել  «միջուկային նյութերի չփոխարկումը, որի մասին հայտարարել էր Իրանը՝ Երաշխիքների մասին համաձայնությանը համապատասխան»:

«Այսօրվա դրությամբ գործակալությունը բոլոր վայրերում հասանելիություն ունի, որտեղ անհրաժեշտ է որ մենք այցելենք»,-նշել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ