Զիմբաբվեի «Ժողովրդավարական փոփոխությունների շարժում» ընդդիմադիր կուսակցությունը ողջունում է նոր նախագահ Էմերերսոն Մնանգագվայի՝ քաղաքական բարեփոխումների վերաբերյալ հայտարարությունները, սակայն կհավատա գործին, այլ ոչ թե խոսքին: Այս մասին ասված է կիրակի հրապարակված հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Մնանգագվայի անդրանիկ ելույթը անսպասելիորեն արտացոլեց «Ժողովրդավարական փոփոխությունների շարժման» հիմնական սկզբունքները՝ դա  արդյունաբերական արտադրության զարգացումն է, համաշխարհային հանրության հետ կապերի զարգացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, կոռուպցիայի դեմ պայքարը եւ, իհարկե, հողային բարեփոխումների ծրագրի ռացիոնալացումը, ինչպես նաեւ նախկին սպիտակ ֆերմերների փոխհատուցումը»,- ասվում է հայտարարության մեջ: