News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկի իշխող կուսակցությունը՝ «Միասնական  ազգային շարժումը», ստորագրահավաք է սկսել՝ Ուկրաինայի եւ Վրաստանի իշխանություններից պահանջելով դադարեցնել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի դեմ հալածանքները, հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը։

Կուսակցության առաջնորդները քաղխորհրդի նիստից հետո հայտնել են, որ ստորագրահավաք են սկսում։

Նրանց դիմումում ասվում է, որ իրենք Վրաստանի իշխանություններին կոչ են անում դադարեցնել Սաակաշվիլիի քաղաքական հալածանքները։ «Հակառակ դեպքում իշխանությունները ամբողջ երկրի տարածքում քաղաքացիական բողոք կստանան»,- ասված է հայտարարության մեջ։

Միաժամանակ նրանք նշել են, որ Սաակաշվիլիի ձերբակալությունը Կիեւում քաղաքական դրդապատճառներ ունի եւ հակասում է ժողովրդավարությանը։

Ուկրաինայի հատուկ ծառայությունները Վրաստանի նախկին նախագահին ձերբակալել էին դեկտեմբերի 9-ի լույս գիշերը։ Դրանից 4 օր առաջ ցուցարարներին  հաջողվել էր նրան դուրս բերել ոստիկանական մեքենայի միջից։ Սաակաշվիլիին մեղադրում են քրեական կառույցներից աջակցություն ստանալու մեջ։ Դեկտեմբերի 11-ին Սաակաշվիլիի նկատմամբ կալանքի հարցով դատական որոշում է սպասվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ