News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օֆշորային սկանդալի հայտնի գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի եւ նրա պաշտպանները դիմել են Վերաքննիչ դատարան։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել են գործով պաշտպաններ Կարեն Հակոբյանը եւ Յուրա Խաչատրյանը։   Նրանք պահանջում է բեկանել Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ Սուքիասյանին ճանաչել ամեղ կամ բողոքը մերժելու դեպքում` փոփոխել դատավճիռը, նշանակել ավելի մեղմ պատիժ կամ ամբողջությամբ բեկանելով ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

«Բացակայում է դատավճռի պատճառաբանական մասը, բացարձակապես չկան հիմնավորումներ, թե ինչ փաստական տվյալների վերլուծության արդյունքում է պարզվել, որ ի վերջո անձը կատարելու է քրեական օրենքով արգելված արարքներից որեւէ մեկը։ Պահանջները ներկայացված են մի քանի ուղղվածությամբ, այդ թվում հիմնական պահանջը արդարացման պահանջն է, որովհետեւ նման դատական ակտը բացառում է մեղադրական դատավճռի կայացումը մեր օրենքի պահանջից ելնելով, մասնավորապես չի թույլատրվում առանց որեւէ պատճառաբանության դատապարտել անձին, դա բխում է եւ մեր Սահմանադրությունից եւ քրեադատավարական օրենսգրքից եւ նաեւ միջազգային նորմատիվ ակտերից այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներից»,–հայտարարել է Կարեն Հակոբյանը։

 Գործով մյուս պաշտպան Յուրա Խաչատրյանն էլ նշել է, թե միտում է նկատում, որ ստորադաս դատարանները չեն կիրառում Վճռաբեկ դատարանի որոշման մեկնաբանությունները. «Նկատվում է տենդեց, որ ստորադաս դատարանները չեն կատարում Վճռաբեկ դատարանի որոշման մեկնաբանությունները, դրույթները չեն կիրառում եւ սուբյեկտիվ կամավոր որոշումներ են ներկայացնում։ Դրա վառ օրինակը մեր պաշտպանյալի վերաբերյալ գործն է։

Վճռաբեկ դատարանը տվել է մեկնաբանություն՝ որ դեպքում պետք է կիրառվի խարդախության հոդվածը, որ դեպքում է առկա խարդախության հանցակազմ եւ շատ պարզ բացատրություն է տալիս, որ եթե անձի մոտ ի սկզբանե ծագի միտքը ուրիշի գույքին խարդախությամբ տիրանալու արդեն խարդախություն է մինչեւ գույքը ստանալը, իսկ եթե մինչեւ գույք ստանալը չի կատարել որեւէ պարտավորություն , դա չպետք է դիտարկել որպես խարդախություն, քանի որ այստեղ քաղաքացիաիրավական բոլոր հարաբերությունները  կդադարեն  եւ որեւէ բիզնես գործարք կարող է դիտվել խարդախություն։

Ինչպես կարող էր Աշոտ Սուքիասյանն ի սկզբանե դիտավորություն ունենալ, եթե ժողովի գնալիս այն ժամանակ  ներկայացել է  Էկոնոմիկայի նախարարությունից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ