News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հաստատել հակատանկային հրթիռների վաճառքը Ուկրաինային, հայտնում է DW-ն` վկայակոչելով ABC-ն:

Ինչպես նշում է ABC-ն դեկտեմբերի 23-ին, դա կդառնա Կիեւին մահաբեր զենքի մատակարարման որակական բաղադրիչի լուրջ ուժեղացում, որը կարող է օգտագործվել Ուկրաինայի արեւելքում ընթացող ռազմական գործողություններում: Եթե Թրամփը ստորագրի փաստաթուղթը, այն կներկայացվի ԱՄՆ Կոնգրեսին, որտեղ կքննարկվի մեկ ամսվա ընթացքում: Համաձայնագրի կատարման պարտավորությունները, եթե այն անցնի բոլոր ատյանները, կմնա Պետդեպարտամենտի վրա:

Ավելի ուշ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային «զարգացած պաշտպանական միջոցներ» են մատակարարելու:

«ԱՄՆ աջակցությունը միտված է բացառապես պաշտպանական բնույթ կրել, եւ, ինչպես մենք արդեն ընդգծել ենք, Ուկրաինան ինքնիշխան երկիր է, որը ինքն իրեն պաշտպանելու իրավունք ունի»,- նշվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Գործարքի արժեքը մոտ 47 միլիոն դոլար է: Ենթադրվում է, որ Ուկրաինան կստանա 210 հակատանկային հրթիռ եւ 35 արձակման սարք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ