Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը 2017 թվականին 30 տոկոսով ավելի քիչ է հանրությանը ներկայացել, քանի մեկ տարի առաջ, հայտնում է Yonhap գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը Կիմ Չեն Ընը կատարել է 94 տեսչական այցելություններ՝  2016-ի 133 այցերի համեմատությամբ: Դրանից 44 տոկոսը կազմել է տարբեր զորամասեր եւ ազգային պաշտպանությանը վերաբերող այլ օբյեկտներ այցելությունները: Սա 2011 թվականին իշխանութան գալուց հետո ամենափոքր թիվն է:

«Սա վկայում է այն մասին, որ Կիմ Չեն Ընը համոզված է իր ռեժիմի կայունությանը եւ հասարակության համախմբվածությանը, որը նրան թույլ է տվել կրճատել իր հրապարակային գործունեությունը»,- այս տվյալները լրատվամիջոցների համար ճեպազրույցում մեկնաբանել է Հարավային Կորայի Միավորման նախարարության ներկայացուցիչ Լի Յու Չժինը: