News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովում անդրադարձել է ներքաղաքական եւ տարածաշրջանային խնդիրներին։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը առանց անունը նշելու թիրախավորել է վերջին օրերին իրեն քննադատող նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին։

Էրդողանը հայտարարել է, թե նախկինում իրենց կուսակցության տանիքի տակ գտնված եւ հետագայում դուրս եկած անձիք իրավունք չունեն կուսակցության հետ կապված որեւէ խոսք ասել։ «Բոլորը բերանը բացելուց առաջ պետք է ուշադրություն դարձնեն, թե որտեղ են ու ում հետ են ճանապարհ անցել։ Մեր գնացքից ընկածները, կմնան հենց ընկած տեղում»,–ասել է Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ