News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունվարի 16-ին Վանկուվերում տեղի կունենա ԱԳ նախարարների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է Հյուսիսային Կորեայի հարցը: AP-ն հայտնում է, որ հանդիպումը կազմակերպել են ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ նրա կանադացի գործընկեր Քրիսթիա Ֆրիլանդը: Հանդիպմանը կմասնակցեն 20 երկրի ներկայացուցիչներ:

Վանկուվերի հանդիպումը կոչված է Փհենյանի վրա «առավելագույն ճնշման» արշավի ակտիվացմանը, որը պնդում է Վաշինգթոնը, որպեսզի Հյուսիսային Կորեային զրկեն զենք մշակելու եկամուտներից: Հանդիպման մասնակիցները կքննարկեն համագործակցության հարցերը պատժամիջոցների, զենքի տարածման կանխման եւ դիվանագիտական ջանքերի ոլորտներում:

Հանդիպմանը մասնակցելու են այն երկրների ԱԳ նախարարները եւ բարձրաստիճան դիվանագետները, որոնք զորք կամ հումանիտար օգնություն են ուղարկել ՄԱԿ հրամանատարությանը, որոնք Հարավային Կորեային աջակցել են Հյուսիսի եւ նրա դաշնակիցների դեմ պայքարում 1950-53 թվականների պատերազմի ժամանակ:

Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք պատերազմի ժամանակ աջակցել են Հյուսիսին, հանդիպման դեմ են հանդես եկել: Նրանք չեն հրավիրվել, չնայած Հյուսիսային Կորեայի հետ սերտ տնտեսական եւ դիվանագիտական հարաբերություններ են ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ