News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պաշտոնյաների եւ հանրային ծառայողների պարագայում ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու եւ այլ  սահմանափակումները գործում են լիազորությունների ստանձնման անցնելու պահից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Սահմանադրության համահեղինակ,  Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գեւորգ Դանիելյանը՝ անդրադառնալով Սահմանադրության 124-րդ հոդվածին, ըստ որի, Հանրապետության նախագահը պաշտոնն ստանձնելու պահից չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, մինչդեռ ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը «Knightsbridge Group» ընկերության հիմնադիրն է, որը տարբեր երկրներում գործունեություն է ծավալում, նաեւ այլ ընկերություններում բաժնետոմսեր ունի:

Գեւորգ Դանիելյանի խոսքով, կոնկրետ այս դեպքում Սահմանադրությունը սահմանում է, որ ՀՀ նախագահը պաշտոնը ստանձնելու պահից չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի այդ, ՀՀ նախագահը դարձյալ իր պաշտոնն ստանձնելու պահից չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ: Այսինքն,  հստակ նշվում է, որ դա վերաբերում է իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածին:

Նա նկատեց, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը հավասարապես վերաբերվում է նաեւ դեսպաններին, իսկ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանն է:

Բացի այդ, Գեւորգ Դանիելյանը նշեց, որ «ձեռնարկատիրությամբ զբաղվել» եզրույթը պետք է ընկալել ոչ թե ընդհանրապես կազմակերպություններ հիմնադրելու, դրանց բաժնետոմսերի սեփականատերը լինելու, այլ տվյալ կազմակերպության կառավարմանը մասնակցելու տեսանկյունից. «Ընդհանրապես, միջազգային իրավական չափանիշների համատեքստում, շահերի բախման դասական դրսեւորում է դիտարկվում ոչ թե զուտ ձեռնարկատիրությամբ զբաղվելը, այլ այնպիսի իրավիճակը, երբ պաշտոնյան ստանում է որեւէ կերպ կոնկրետ իր շահերի տիրույթում գտնվող ձեռնարկատիրությանը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ աջակցելու հնարավորություն»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ այդ առումով հայրենական օրենսդրությունն առաջադրում է ավելի խիստ պահանջներ, որոնց լիարժեք իրագործման համար անհրաժեշտ է համարժեք իրավական մշակույթ:

Ինչ վերաբերում է նրան, որ Սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող անձը, մինչդեռ Արմեն Սարգսյանը բնակվում է Մեծ Բրիտանիայում, իսկ այդ երկրում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում է 2013-ի նոյեմբերից (4 տարի 4 ամիս), Գեւորգ Դանիելյանը նշեց. «Նախագահի թեկնածուն վերջին 6 տարում՝ բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, չպետք է ունենա որեւէ այլ երկրի քաղաքացիություն, իսկ մշտական բնակության հարցը խնդրահարույց չէ, քանի որ հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով գործուղվելը միանգամայն ողջամտորեն համարվում է բացառություն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին առաջարկել է նրան դառնալ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու՝ ՀՀԿ-ի կողմից։ Վերջինս ժամանակ է խնդրել՝ որոշում կայացնելու համար:

Արմեն Սարգսյանը 3-րդ անգամ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան է նշանակվել 2013 թվականի սեպտեմբերին: Նա 1992-1996 թթ դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել մի շարք երկրներում եւ կառույցներում: Բացի այդ, նա «Knightsbridge Group» ընկերության հիմնադիրն է, որը կազմում գործում են ավելի քան 15 ընկերություններ:

Սերժ Սարգսյանը տվեց նոր նախագահի թեկնածուի անունը. նա նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է (Ֆոտո)

Գործարար, դիվանագետ եւ նախկին վարչապետ. ի՞նչ է հայտնի Արմեն Սարգսյանի մասին (ֆոտո)

Ի՞նչ լիազորություններ է ունենալու ՀՀ 4-րդ նախագահը. ով կարող է զբաղեցնել այդ պաշտոնը եւ ով կարող է պաշտոնանկ անել նրան

Ե՞րբ Սերժ Սարգսյանը կլքի ՀՀ նախագահի աթոռը եւ երբ տեղի կունենան նոր նախագահի ու վարչապետի ընտրությունները

Մեր ցանկությունն է, որ ՀՀ նախագահի ընտրությունները տեղի ունենան մեկ փուլով. Սերժ Սարգսյանը՝ Արմեն Սարգսյանին (Ֆոտո)

«Ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար». Արմեն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին (Ֆոտո)

Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ կսատարի ՀՀԿ-ի թեկնածուին նախագահի պաշտոնում

ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի օգտին քվեարկելու դիմաց ի՞նչ կստանա ԲՀԿ-ն

Նախագահի թեկնածուի օգտին քվեարկելու մի տարբերակ կա. Արամ Սարգսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ