News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի կոպիտ հարձակումը սիրիական Աֆրինի վրա կապված է Սիրիայի ճգնաժամի հենց սկզբից Անկարայի կողմից տարվող քաղաքականության հետ, որը հիմնված է ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող աջակցության վրա, փոխանցում է սիրիական պետական SANA գործակալությունը:

«Թուրքիայի կոպիտ հարձակումը Սիրիայի Աֆրին քաղաքի վրա չի կարելի առանձնացնել այն քաղաքականությունից, որը թուրքական վարչակազմը վարում է Սիրիայում ճգնաժամի առաջին իսկ օրվանից եւ որը հիմնականում կառուցված է ահաբեկչությանը եւ տարբեր անուններով ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող աջակցության վրա»,- ասել է Ասադը:

Այս հայտարարությունը արվել է Իրանի խորհրդարանի արտաքին ռազմավարական կապերի խորհրդի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ