News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հերթական ադրբեջանցի պատգամավորը «հայտնի է դարձել» իր ապօրինի գործողություններով եւ ինչպես միշտ անպատիժ է մնացել: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, Իգբալ Մամեդովն ընտրվել է Լերիկի շրջանի բնակիչների կողմից: Մամեդովը Kaspi Yulduz եւ Relax ընկերությունների սեփականատերն է: Ինչպես հայտնի է դարձել, այս պատգամավորը ուժով մարդկանցից հողեր է խլում՝ առանց ջրի թողնելով Իրանի հետ սահմանին գտնվող Օրանդ գյուղը: Այդպես, գետի ջրի մեջ սկսել են բաց թողնել «Լեբրո» ընկերության բրոյլերում մորթված հավերի արյունը, որը, իդեպ, ըստ տեղացիների, եւս պատկանում է Մամեդովին: Եւ այժմ գյուղացիները ստիպված են խմել պատգամավորի հավերի արյան հետ խառնված ջուրը:

Բացի այդ, Sahil-D Kompani ընկերության գործադիր տնօրեն Ադիլագա Հուսեյնովը բողոքել էր խորհրդարանի փոխխոսնակին առ այն, որ Մամեդովը կեղծ դատական որոշումների միջոցով իրենով է արել 3 ընտանիքի բնակարանները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ