News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) գործադիր կոմիտեն կոչ է արել Պաղեստինի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: Հանձնաժողովի հայտարարությունը հրապարակվել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի գլխավորությամբ հանդիպումից հետո:

Բացի այդ, ՊԱԿ-ը մտադիր է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա եւ Միջազգային քրեական դատարան` Իսրայելի գործողությունները վիճարկելու եւ Երուսաղեմում, Հորդանանի հովտում եւ Հեբրոնից դեպի հարավ «իսրայելական բնակավայրերի, ռասայական խտրականության եւ էթնիկ զտումների» վերաբերյալ հետաքննություն անցկացնելու համար:

Կազմակերպությունը հայտարարել է նաեւ հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին, որը պետք է հետեւի ՊԱԿ-ի Կենտրոնական խորհրդի որոշումների կատարմանը, ինչպես նաեւ Իսրայելը Երուսաղեմի մայրաքաղաք ճանաչելու որոշման կասեցմանը:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին ՊԱԿ-ի Կենտրոնական խորհուրդը լիազորել էր ՊԱԿ-ի Գործադիր կոմիտեին «դադարեցնել Իսրայելի՝ որպես պետություն ճանաչումը, մինչեւ այն չճանաչի Պաղեստինը՝ որպես պետություն 1967-ի սահմաններով, չչեղարկի Արեւելյան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքի սահմաններում ներառելու որոշումը եւ չդադարեցնի հրեական բնակավայրերի կառուցումը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ