Կիրակի օրը առավոտյան ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում «Ամտրաք» երկաթուղային ընկերության ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատարին: Միջադեպի պահին գնացքում 147 մարդ է եղել՝ 139 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ: Գնացքի մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից, փոխանցում է Fox News- ը:
 

ABC-ի տվյալներով՝ վթարի հետեւանքով 2 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը վիրավորվել են: Հեռուստաալիքը վկայակոչում է Հարավային Կարոլինայի Արտակարգ իրավիճակների գրասենյակի հաղորդագրությունը: Ուղեւորատար գնացքը Նյու Յորքից Մայամի էր ընթանում:

Միջադեպի վայրում այժմ փրկարարներ են աշխատում: