News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրավաբան Ջեյմս Քերոլին հանձնարարել է ղեկավարել ԱՄՆ-ում օփիոնատիպ դեղամիջոցների տարածման դեմ պայքարը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտան տան մամուլի ծառայությունը՝ ճշգրտելով, որ Քերոլը նշանակվել է թմրադեղերի հսկողության բնագավառում ազգային քաղաքականության հարցերով վարչության ժամանակավոր տնօրեն։

«Մենք լիովին վստահ ենք, որ Քերոլը կկարողանա զգալի հաջողությունների հասնել թմրադեղերի դեմ պայքարում ու մասնավորապես օփիոինային ճգնաժամը հաղթահարելու հարցում»,- նշվում է տարածված հայտարարության մեջ։ Այս նշանակումը պետք է հաստատի ԱՄՆ Կոնգրեսի Սենատը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 10-ին ստորագրել է օրենք ԱՄՆ օփիոինատիպ դեղամիջոցների մաքսանենգ ներկրմանը դիմակայելու մասին։ «2016-ին գրեթե 20 հազար ամերիկացի է մահացել ֆենտանիլի նման սինթետիկ օփիոնատիպ դեղամիջոցների գործածման հետեւանքով, - նշել էր այն ժամանակ Թրամփը,- Մենք կարեւոր քայլ ենք ձեռնարկում՝ նպատակ ունենալով կանգնեցնել մահաբեր թմրադեղերի հոսքը, որը աճում է երկրում»։ Ըստ STAT բժշկական պարբերականի գնահատականների, եթե շտապ քայլեր չձեռնարկվեն, ապա օփիոիդների չարաշահումից ԱՄՆ-ում առաջիկա 10 տարիներին կարող է մահանալ մոտ 500 հազար մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ