News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի թույլատրել հրապարակել 2016 թվականի ամերիկյան ընտրություններին Մոսկվայի ենթադրյալ միջամտությանը վերաբերող գաղտնի հուշագիրը, փոխանցում է DW-ն :

Ներկայացուցիչների պալատի հատուկ ծառայությունների կոմիտեին ուղղված Սպիտակ տան գլխավոր իրավաբան Դոն Մակգանի նամակում նշված է, որ Սպիտակ տան ղեկավարը չի կարող թույլատրել փաստաթղթի հրապարակումը, քանի որ այն պարունակում է ինչպես գաղտնի,այնպես էլ «առանձնապես զգայուն» շատ հատվածներ:

Ավելի վաղ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն հրապարակել էր Թրամփի եւ Ռուսաստանի ենթադրյալ կապերի գործով հետաքննության ժամանակ Հետախուզության դաշնային բյուրոյի եւ Արդարադատության նախարարության աշխատակիցների լիազորությունների չարաշահման մասին զեկույց:

Փաստաթղթի հրապարակումը հավանության էր արժանացել նախագահ Թրամփի կողմից։

ԱՄՆ-ում հրապարակվել է Հետախուզության դաշնային բյուրոյի խախտումների մասին հուշագիր

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ