News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ծխելը չարիք է համարում, իսկ ծխելու դեմ կառավարության հակածխախոտային օրենքի նախագծում սահմանված տուգանքի չափը` աբսուրդ:

Պատգամավորի մեկնաբանմամբ` չափազանց բարձր տուգանքներ սահմանելով կառավարությունը նվազեցնում է օրենքի կիրառման հնարավորությունը: NEWS.am-ի հետ զրույցում նա պնդեց, թե այն կյանքի չի կոչվելու, քանի դեռ չեն վերանայվել տուգանքների չափերը:

«Ծխելը չարիք է, հիվանդության կարգի երեւույթ է, ոչ մեկը չի կարող ասել, որ դրական ազդեցություն կարող է ունենալ մարդու առողջության վրա, բայց տուգանքների հետ համաձայն չեմ: Տուգանքները մեր ժողովրդի ապրելաձեւի ու հնարավորությունների հետ համահունչ չեն ու եզրեր չունեն:  Լսեցի` մինչեւ 500 հազար կարող են տուգանել, աբսուրդ թվեր են»,- ասել է նա:

Ըստ պատգամավորի` հստակ սահմանված չէ  թույլատրելիի ու անթույլատրելիի սահմանը. «Այդ մեխանիզմն էլ մշակված չի, թե ոնց եք տուգանելու, ո՞ր իրավունքից ելնելով  պատժաչափ կկիրառեք ու  մարդուց գումար կգանձեք։ Դա չիրականանալի բան է: Եթե մեկը աղբարկղի կողքը ծխում է, ո՞ր ծառայությունը պիտի արձանագրի  ու գա  տեղում տուգանի: Միանշանակ, պետք է իջեցվի տուգանքների չափը»:

Երբ նախագիծը խորհրդարանում քննարկվի, պատգամավորը կառաջարկի փուլային  կարգով խստացնել տուգանքը. «Եթե մարդը հասարակական կարգ է խախտել, առաջին անգամ տուգանքը քիչ պետք է լինի, երկրորդ-երրորդ անգամ թող դառնա 100 հազար դրամ, եթե չարամտորեն խախտում է սահմանված կարգը, բայց սրճարանում նստած բացօթյա տարածքում  ծխելու դեպքում, իրեն ինչի՞ եք տուգանում: Կամ հիմնարկների տերերին դնում եք պատասխանատվության տակ, էս մարդկանց ո՞ւմ դեմ եք հանում պատերազմի»:

Տպել
Ամենաշատ