News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անկարայի հանրապետական դատախազությունը դադարեցրել է ընդդիմադիր կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարության հիման վրա Ման կղզիների գործով հետաքննությունը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Անկարայի գլխավոր դատախազությունը նշել է, որ նախագահ Էրդողանի ընտանիքի անդամները կապ ունեն օֆշորային գոտուն առնրվող գործարքներում, սակայն այդ ամենը օրինական է։

Նշվել է, թե Էրդողանի անդամները անձնական գործունեության արդյունքում են մեծ գումարներ փոխանցել Ման կղզում գործունեություն ծավալող  որոշ ընկերությունների հաշիվներին եւ դա բյուջեի հետ կապ չունի, ուստի, դադարեցվում է հիշյալ գործով հետաքննությունը։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը հերքում էր իր ընտանիքի անդամների կապը Ման կղզու հետ եւ պահանջում ապացուցել դրանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ