News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

ԵՄ-ում Վրաստանից ապաստան հայցողների ներկայիս վիճակագրությունը չի կարող հիմք ծառայել վիզայի ռեժիմը կասեցնելու մեխանիզմի գործարկման համար, սակայն երկրի իշխանությունները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն այդ ցուցանիշներին: Այս մասին ասել է Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Ինչպես գիտեք, 2017 թվականին Վրաստանի քաղաքացիների դիմումները ԵՄ երկրներում ապաստան ստանալու համար 35 տոկոսով ավելի շատ են եղել, քան մեկ տարի առաջ: Բացի դրանից, ԵՄ-ն Վրաստանի քաղաքացիների կողմից Եվրոպայում կատարված հանցագործությունների քանակի ավելացման մասին է նշել:

Նախօրեին Վրաստանի վարչապետը արտահերթ նիստ էր հրավիրվել: Նիստից հետո հայտնի դարձավ, որ ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի պահանջների խախտման վերաբերյալ օրենսդրությունը խստացվելու է:

Մեկնաբանելով իրավիճակը՝ Վրաստանի արտգործնախարարը լրագրողներին ասել էր, որ իշխանություններն այս հարցում ակտիվորեն համագործակցում են ԵՄ գործընկեր երկրների հետ:

«Մենք հաշվի ենք առնում ԵՄ անդամ պետությունների մտահոգությունները: Այսօր իսկապես չկան այնպիսի ցուցանիշներ, որոնց պատճառով կարող է գործարկվել վիզայի ռեժիմի կասեցման մեխանիզմը, սակայն կարեւոր է հաշվի առնել ապաստան հայցողների վերաբերյալ ստացված վիճակագրությունը», — ասել է Ջանելիձեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել