News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատ կոնգրեսականների հուշագիրն արգելափակելու իր որոշումը  բացատրել է այն փաստով, դա «շատ քաղաքական» փաստաթուղթ է, որը լուրջ խմբագրման կարիք ունի, հաղորդում է AP-ն:

Ավելի վաղ Սպիտակ Տունը հաղորդել էր, որ նախագահը չի կարող հրապարակել հուշագիրը, «քանի որ այն պարունակում է բազմաթիվ փակ եւ գաղտնի տեղեկություններ»: Իր Twitter-ի միկրոբլոգում, մասնավորապես, Թրամփը գրել է, որ դեմոկրատները «գիտեին, որ փաստաթուղթը չի կարող գաղտնազերծվել եւ լիովին հրապարակվել»: «Հիմա դեմոկրատները Սպիտակ տանը թափանցիկության բացակայության համար կմեղադրեն»:

Դեմոկրատները այս կերպ ցանկանում էին հերքել այսպես կոչված   «Նունեսի հուշագիրը», որը պատրասվել էր հանրապետականների կողմից Ներկայացուցիչնեի պալատի հետախուզության կմիտեի ղեկավար Դեվին Նունեսի գլխավորությամբ:

Այս փաստաթղթի հրապարակմանը դեմ էին ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտն ու ՀԴԲ-ն: Թրամփը թույլատրել էր հրապարակումը եւ հայտարարել, որ «Նունեսի հուշագիրը» ապացուցում է իր անմեղությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ