News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Շաքրո Մոլոդոյը, Վասյա Վոսկրեսը եւ Էդուարդ Թբիլիսկին համարվում են քրեական աշխարհի ամենաազդեցիկ դեմքրից: Սակայն Ռուսաստանի գլխավոր մաֆիոզիի տեղը մինչ այսօր թափուր է: Դրա համար պայքար են մղում հին ֆորմացիայի օրենքով գողերը եւ նոր գողերի սերնդի ներկայացուցիչները: Քրեական թագի գլխավոր հավակնորդների մասին ներկայացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Շաքրո Մոլոդոյ

Շաքրո մականունով ծնունդով Վրաստանից Զախարի Կալաշովը դեռ երիտասարդ տարիներին հասցրել է երկու անգամ բանտարկվել: Թբիլիսիի բանտում օրենքով գողի կարգավիճակ ստանալով, նա տեղափոխվել է Մոսկվա եւ զբաղվել ռեստորանային բիզնեսով:

Սակայն բացի օրինական եկամուտներից նա ուներ նաեւ ստվերային  շահույթներ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝  նա մասնագիտացել է շորթման եւ ռեյդերային զավթումների մեջ: Երեք մահափորձերից հետո Շաքրոն տեղափոխվել է Իսպանիա:

Եվրոպայում նա շարունակել է քրեական գործունեությունը, բայց տեղական ոստիկանությունը ռուս մաֆիոզների դեմ որս է սկսել: Փողերի լվացման եւ կազմակերպված հանցավոր խմբի ստեղծման համար իսպանական դատարանը նրան դատապարտել  է 9 տարվա ազատազրկման:

Այդ ժամանակ նրան սպասում էին պատմական հայրենիքում, որտեղ մարդու առեւանգման համար նա հեռակա կարգով 18 տարվա էր դատապարտվել: Սակայն Վրաստանի փոխարեն նա ազատվելուց հետո ՌԴ մեկնեց:

2015-ին 8 մլն ռուբլու շորթման մեղադրանքով  նա նորից մեկուսարանում է հայտնվել, այս անգամ մոսկովյան: Այժմ 64-ամյա Շաքրոյի գործը քննում է դատարանը:

Լոտու Գուլի

Լոտու Գուլի մականունով Բաքվի օրենքով գող Նադիր Սալիֆովը 1995-ին  շորթման, մարդկանց առեւանգելու եև զենքի ապօրինի պահպանման համար դատապարտվել էր 27 տարվա ազատազրկման:

Sputnik Ադրբեջանի տվյալներով՝ անգամ ճաղերի հետեւում  նա մի շարք ծանր հացագործություններ է կատարել: Նա բջջային հեռախոսների միջոցով ազդեցիկ քաղաքացիներից փողեր է շորթել:

2017-ի աշնանը նրան վաղաժամկետ  ազատ են արձակել:

Որոշ տվյալներով՝ այժմ 45-ամյա Գուլին գտնվում է Թուրքիայում, որտեղ պարբերաբար ժողովներ է անցկացնում եւ լուրջ թիմ է հավաքում:

Վասյա Վոսկրես

Վասյա Վոսկրես մականունով Նիժնի Նովգորոդից Վասիլի Խրիստոֆորովը օրենքով գողերի չափանիշներով  քրեական աշխարհ է մտել բավական ուշ՝ բանակում ծառայելուց հետո:

Տաքսու վարորդի վրա ավազակային հարձակումից հետո դատապարտվելով՝  նա օրենքով գողի կարգավիճակ է ստացել: Ազատվելուց հետո նա մնացել է հայրենիքում,որտեղ գլխավորել է խմբավորումներից մեկը: Այդ ժամանակ նա սկսել է հետաքրքրվել Սարով քաղաքի մետաղներ վերամշակող գործարանով:

Այստեղ նրա համար լուրջ մրցակիցներ են հայտնվում՝ մարզիկների խումբ, որը գլխավորում էր տեղացի ձեռնարկատերը:

2003-ին Նիժնի Նովգորոդի կենտրոնի սրճարանում խմբերը որոշել են, թե ով է ի վերջո ղեկավարելու ձեռնարկությունը: Զրույցն ավարտվել է ձեռնամարտով եւ հրաձգությմաբ: Այս կռվի համար Վասյան նորից է դատապարտվել:

Այժմ 45-ամյա օրենքով գողը համարվում է Շաքրո Մոլոդոյին հաջորդողներից մեկը:

Էդիկ Թբիլիսկի

Էդիկ Թբիլիսկի մականունով ծնունդով Վրաստանից Էդուարդ Ասատրյանը դեռ 1990-ականներից է օրենքով գող:  Պնդում են, որ նրան թագադրել են դեռ վրացական բանտում:

Նա նաեւ հասցրել է լինել նաեւ Վլադիմիրսկի ցենտրալում:

 Որոշ տվյալներով հեղինակությունը նախկնում եղել է ռուսական հանցավոր աշխարհի թագավոր Ասլան Ուսոյանի՝ 2013-ին Մոսկվայում սպանված Դեդ Հասանի կլանում: Մյուս տվյաներով՝ նա բացահայտ Դեդ Հասանի դեմ է արտահայտվել:

Ասատրյանը տարբրեվում է ոչ միայն դատվածությունների մեծ քանակով, այլեւ բուռն խառնվածքով: 2000 թվականին ուժայինների կողմից ստեղծված շրջակայման ժամանակ նա փորձել է ТТ ատրճանակ խլել: 2014-ին արդեն Մոսկվայում մի քանի գրամ կոկաինի պատճառով նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

2017-ի ամռանը 50-ամյա հեղինակությունը ազատվել է բանտից:

Տարո

Վրացական հանքափորային քաղաքի բնակիչ, Տարո մականունով Տարիել Օնիաանին խորհրդային ֆորմացիայի վերջին օրենքով գողերից է: Նա ունի ընդամենը 10 տարվա դատվածություն՝ գողոթյունների, ավազակությունների, շորթման համար:

1980-ականներին Օնիանի հաստատվել է Մոսկվայում՝ գլխավորելով շատ ազդեցիկ, այսես կոչված  «քութաիսյան խմբավորումը»:

1990-ականներին տեղափոխվել է Ֆրանսիա, այնտեղից՝ Իսպանիա: Երբ Եվրոպայում սկսեցին ռուսական մաֆիային հետապնդել, Տարոն վերադարձավ Ռուսատան: 2010-ին նրան  գործարարին առեւանգելու համար կալանավորեցին եւ 10 տարվա ազատազրկման դատապարտեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ