News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կորեայի հանրապետուտությունն ակնկալում է, որ բանակցությունները կարող են բերել Փհենյանի եւ Վաշինգթոնի միջեւ երկխոսության հաստատմանը, ինչպես նաեւ Կորեական թերակղզզու ապամիջուկայնացմանը։ Այս մասին հայտարարել է հարավկորեական ղեկավար Մուն Չժե Ինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ակնկալում ենք, որ Հարավային Կորեայի եւ Հյուսիսայինի միջեւ շարունակվող երկխոսությունը կհանգեցնի Վաշինգթոնի եւ Փհենյանի միջեւ բանակցությունների, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը»,-մեջբերում է Yonhap գործակալությունը: Նա նաեւ ընդգծել է, որ աստիճանաբար աճում է այն մարդկանց թիվը, ովքեր անհրաժեշտ են համարում  Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների այդպիսի շփումները:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողովի անցկացման հարցի կապակցությամբ Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ այդ հարցով դեռեւս «չափազանց շատ սպասելիքներ» կան, սակայն վաղաժամ է քննարկել նման հանդիպման կոնկրետ ժամկետները եւ վայրը:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Սեուլում կայացած բանակցությունների ընթացքում Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը Կիմ Չեն Ընի նամակն էր փոխանցել եւ բանավոր ուղերձ հղել, որտեղ նա Հարավային Կորեայի ղեկավարին հրավիրում էր այցելել Փհենյան, հնարավորինս կարճ ժամկետներում երկկողմ գագաթնաժողով անցկացնելու համար: Մուն Չժե Ինը իր ստացված հրավերին պատասխանել էր, որ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք այցը հնարավոր կլինի, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն:

Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահին հրավիրել է Փհենյան

Սեուլն արձագանքել է երկու երկրների առաջնորդների հանդիպում անցկացնելու Փհենյանի հրավերին

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ