News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Կոութսը կասկածի տակ է դնում միջուկային ներուժի վերաբերյալ բանակցելու Փհենյանի պատրաստակամությունը, հաղորդում է AFP-ն:

«Ես շատ կասկածամտորեն եմ տրամադրված: Միգուցե դա բեկում է, բայց ես կասկածում եմ, ինչպես ես ասում եմ, միշտ հույս կա», - ասել է նա:

Նրա խոսքով՝ ԱՄՆ կառավարությունները բազմիցս զիջումների են գնացել Փհենյանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար, իսկ Հյուսիսային Կորեան այդ ժամանակն օգտագործել է իր միջուկային ներուժը զարգացնելու համար: «Խոսակցությունները էժան արժեն», - ասել է Կոութսը` ելույթ ունենալով Սենատի նիստում` Հյուսիսային Կորեայի առաջնորդին «շատ հաշվենկատ անվանելով»:

Նույն լսումներին  ելույթ ունենալով՝ Պենտագոնի հետախուզության ներկայացուցիչ,  գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Էշլին նշել է, որ Հյուսիսային Կորեան շարունակում է ավելացնել իր միջուկային ուժերը: Կիմ Չեն Ընը «շատ տարբերվում է իր հորից (զինված ուժերում) ուսուցման ժամանակ իր խստությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news