News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան կարծես թե «դրական մտադրությամբ է գործում»: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը` մեկնաբանելով  Վաշինգթոնի հետ բանակցությունների  վերաբերյալ Փհենյանի պատրաստակամությունը եւ երկխոսության ընթացքում միջուկային եւ հակահրթիռային փորձարկումների կասեցման մասին հայտարարությունը, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ չպետք է  թույլ տալ, որ Կորեական թերակղզու իրավիճակը «վատթարանա»: Նա հույս է հայտնել, որ վերջին առաջարկը բեկում կլինի: «Մենք Հյուսիսային Կորեայի հետ երկար ճանապարհ ենք անցել, գոնե հռետորաբանորեն: Դա լավ կլինի ամբողջ աշխարհի համար», - ասել է Թրամփը` առանց հնարավոր բանակցությունների համար նախնական պայմանների մասին նշելու: «Տտեսնենք, թե ինչ կլինի», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ