News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները երկու կողմերի միջեւ բարձր մակարդակի հանդիպումների համար չեն մեղմացվի: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը, փոխանցում է Reuters-ը:

«Հաշվի առնելով լուրերը եւ Twitter-ը, կարծում եմ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատում Հյուսիսային Կորեա այցի  (Հարավային Կորեայի պատվիրակության) արդյունքները»,- հայտարարել հարավկորեական առաջնորդը: Սակայն նա նշել է, որ սա միայն սկիզբն է:

«Մենք դեռ այն իրավիճակում չենք, երբ կարելի է լավատես լինել», - ասել է Ջեինը՝ բացառելով Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների մեղմումը: «Սեուլի եւ Փհենյանի միջեւ բանակցությունները չեն նշանակում, որ միջազգային պատժամիջոցները կարող են մեղմվել: Պատժամիջոցների կամայական մեղմացում չի կարող լինել, մենք չենք ուզում դա անել, դա անհնար է»: Ջեինը նշել է, որ Հարավային Կորեայի նպատակը շարունակում է մնալ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ