News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսվում է, որ դատական նիստի լուսանկարահանումը, ձայնագրումը, նաեւ հեռարձակումը լրատվամիջոցներով կատարվում է դատավարության մասնակցի միջնորդությամբ, դատարանի թույլտվությամբ, ինչը նշանակում է, որ անպայման լրատվամիջոցը պետք դիմի դատավարության կողմերից մեկին: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացնելիս նշեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Սա մտահոգությունների առիթ էր տվել, քանի որ եթե լրագրողին անհրաժեշտ է դատավարության մասնակցի միջնորդությունը, նա կամա թե ակամա հայտնվում է դատավարության այս կամ այն մասնակցի կողմնակալ կողմում: Ըստ էության կասկածի տակ էր դրվում լրագրողի անաչառությունը: Եթե լրագրողը ստիպված է դիմել դատավարության մասնակցին, որ նա միջնորդի, որ լուսանկարահանում իրականացվի, տրամաբանական տեսանկյունից դատավարության մյուս կողմի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու է միջնորդում»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ներկայացված օրինագիծն առաջարկում է, որ դատական նիստերի տեսանկարահանումը, հեռարձակումը եւ այլն կատարվի ոչ թե կողմերից մեկի միջնորդությամբ, այլ դատական նիստին ներկա դատավարության մասնակիցների համաձայնությամբ եւ դատարանի թույլտվությամբ:

Քանի որ վարչական դատավարության կողմերից մեկը վարչական մարմինն է, ապա օրինագծում նաեւ նշվել է, վարչական մարմինը պետք է հիմնավորի, թե ինչու է դեմ տեսաձայնագրմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ