News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում ձերբակալվել է երկրի հարավում ահաբեկչություն իրականացրած հանցագործի անչափահաս ընկերը՝ ահաբեկչի հետ հանցավոր դավադրության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ ավելի վաղ ձերբակալվել էր նրա 18-ամյա ընկերուհին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայում մահացել է ոստիկանը, որը Տրեբ քաղաքի սուպերմարկետում նախօրեին տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ առաջարկել էր իրեն փոխանակել պատանդների հետ։ Այսպիսով՝ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 4-ի, վիրավորվել է ավելի քան մեկ տասնյակ մարդ:

Մարտի 23-ին ֆրանսիական Կարկասոն քաղաքում 26-ամյա Ռեդուան Լակդիմն առեւանգման նպատակով հարձակվել էր ավտոմեքենայի վրա. ուղեւորը սպանվել է, վարորդը՝ վիրավորվել։

Իր երկրորդ հարձակումը նա իրականացրել է հատուկջոկատայինների վրա՝ կրակ բացելով նրանց վրա։ Երրորդ հարձակումն իրագործվել է հարեւան Տրեբ քաղաքում՝ պատանդներ վերցնելով սուպերմարկետում։ Այդ հարձակման հետեւանքով զոհվել է եւս 2 մարդ, իսկ ահաբեկիչն ավելի ուշ ոչնչացվել է հատուկջոկատայինների գրոհի արդյունքում։

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ