News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի ոստիկանությունը Կատալոնիայի ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի կալանավորման եվրոպական կարգադրագիր է ստացել  (EAW), սակայն այժմ չգիտի նրա գտնվելու վայրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ֆինլանդիան ստացել է Ֆինլանդիայում գտնվող Իսպանիայի քաղաքացու կալանքի մասին կարգադրագիր (EAW): Իսպանիան պահանջվող տեղեկատվությունը տրամադրել է Հետաքննությունների կենտրոնական բյուրոյին (Ֆինլանդիա) շաբաթ ցերեկը  կալանքի միջազգային կարգադրագրի համար:

Բացի այդ, Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ, «Ձախ հանրապետականներ» անջատողական կուսակցության ներկայացուցիչ Ռոջեր Տորենը կոչ է արել ստեղծել «միասնական ճակատ` ժողովրդավարության պաշտպանության համար» եւ խոստացել է հասնել անկախության անօրինական հանրաքվեի կապակցությամբ ձերբակալված կատալոնական քաղաքական գործիչների ազատ արձակմանը:

Նիստից հետո Տորենը հանդես է եկել հայտարարությամբ: Նա դատավճիռներն անվանել է անարդար, որոնք խախտում են քաղաքական իրավունքները եւ քաղաքացիների իրավունքները:

«Նրանք չեղյալ համարեցին ոչ թե խորհրդարանի նիստը, այլ չեղյալ են համարել ժողովրդավարությունը ... Ես կոչ եմ անում ձեզ ստեղծել միասնական ճակատ՝ ժողովրդավարության, ազատության եւ բազմակարծության պաշտպանության համար », - ասել է  նա:

Խոսնակը նաեւ ավելացրել է, որ նա ցանկանում է, որպեսզի ձերբակալված քաղաքական գործիչները «վերադառնան տուն»: «Մենք ուզում ենք, որ դուք տանը լինեք, եւ մենք դրան կհասնենք, մի կասկածեք», - ասել է Տորենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ