Թուրքական TRT–ով առաջին հունարեն երգը կատարած Ֆեդոն իրարամերժ հայտարարություններ է արել թուրքական Posta պարբերականի լրագրողի հետ զրույցում։
Հայ մայր եւ հույն հայր ունեցող Ֆեդոն հարցազրույցի ժամանակ պատմել է, որ ժամանակին իրեն շատ դժվար է եղել ապրել Թուրքիայում, քանի որ իր ծնողները քրիստոնյաներ են եղել։ Ֆեդոն պատմել է իր նկատմամբ խտրականությունների մասին՝ շեշտելով, որ շատ են ասել. «Գյավուր, հեռացիր»։
Սակայն դրանով հանդերձ, Ֆեդոն նշել է, թե հպարտանում է իր թուրքականությամբ, սակայն չի մոռանում հայերի կոտորածները։ «Ցավոք, գիտենք, թե հայերը ինչեր են քաշել։ Ինչպես է հայերի արյունը գետի պես հոսել»,–ասել է Ֆեդոն։



























