News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը լրջագույնս դատապարտում է Սիրիայի վրա հարձակումը, որտեղ ռուսական զինվորականներն օգնում են երկրի օրինական կառավարությանն ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին ասված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունում։ 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն իր գործողություններով ավելի է խորացնում հումանիտար ճգնաժամը Սիրիայում, խաղաղ բնակիչներին տառապանքներ պատճառում, ըստ էության խրախուսում ահաբեկիչներին, որոնք 7 տարի է տանջում են սիրիացի ժողովրդին, նպաստում այս երկրից փախստականների նոր ալիքի տարածմանը։ «Այս էսկալացիան Սիրիայում ավերիչ ազդեցություն կունենա ամբողջ միջազգային հարաբերությունների համակարգի վրա։ Պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնում, եւ այն Վաշինգթոնի վրա արդեն իսկ ծանր պատասխանատվություն է դրել Հարավսլավիայի, Իրաքի, Լիբիայի հետ արյունոտ հաշվեհարդար տեսնելու համար։ Ռուսաստանն ԱՄՆ-ի եւ դաշնակիցների ագրեսիվ գործողությունները քննարկելու համար ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի»,-նշված է հայտարարությունում։ 

Պուտինը հավելել է նաեւ, որ ԱՄՆ-ի եւ դաշնակիցների հարվածներն իրականացվել են առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների, ՄԱԿ կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտմամբ։ Նա այս գործողություններն անվանել է «ագրեսիա ինքնիշխան պետության դեմ, որը գտնվում է ահաբեկչության դեմ պայքարի առաջին գոտում»։

Նա ընդգծել է, որ Քիմիկանան զենքի արգելման կազմակերպությունը Սիրիա էր ուղարկել իր մասնագետներին հանգամանքների պարզման համար։ «Բայց արեւմտյան երկրների խումբը ցինիկաբար անտեսեց սա՝ ձեռնարկելով ռազմական ակցիա՝ չսպասելով հետաքննության արդյունքներին»,-նշված է հայտարարության  տեքստում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ