News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփին մեղադրում են այն բանում, որ նա Պերուում իրեն պահում է ԱՄՆ պետքարտուղարի պես, որտեղ մասնակցում է «Ամերկաների գագաթաժողովին»։ Նշենք, որ այդ գագաթաժողովին պետք է մասնակցեր Դոնալր Թրամփը, սակայն այցը հետաձգել է կապված Սիրայում իրավիճակի հետ, գրում է Newsweek-ը։

Իվանկա Թրամփին մեղադրել է «Դեմոկրատական կոալիցիայի» անդամ Սքոթ Դվորկինը, ով Թրամփի հայտնի քննադատներից է։

Twitter-ի իր միկրոբլոգում Դվորկինը Իվանկայի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ նա խոսում է Լիմա կատարած իր այցի մասին։ «Ես Լիմայում եմ մասնակցելու «Ամերիկաների գագաթաժողովին»։ Ես շատ հուզված եմ Ֆոնդային բորսա այցի հետ կապված, որտեղ ես պատրաստվում եմ հանդիպել անհավանական գործարար կանանց»,-ասել է Իվանկան։

«Ահա մեր նոր պետքարտուղարը՝ Իվանկա Թրամփը, որը մեզ ներկայացնում է Պերուում։ Սա միջազգային խայտառակություն է։ Կոնգրեսը նրան չի հաստատել այդ պաշտոնում։ Նա չունի որակավորում եւ դիվանագիտական փորձ։ Ամերիկան ծիծաղի առարկա է դառնում»,-գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ