News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱՄՆ–ն չի բացառում Ռուսաստանի կողմից որոշակի մանիպուլյացիոն գործողությունների հավանականությունը Սիրիայի Դումա քաղաքում՝ ենթադրյալ քիմիական զենքի կիրառման վայրում։  Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քենեթ Ուարդը, փոխանցում է Reuters–ը։

«Մենք անհանգստացած ենք, որ ռուսները կարող են որոշակի մանիպուլյացիոն գործողությունների դիմել Քիմիական զենքի արգելման կազմակերպության Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստի պարզման արդյունավետ հետաքննություն անցկացնելու ջանքերը խափանելու նպատակով»,–հայտնել է նա։ 

ԱՄՆ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ սպասում է քիմիական հարձակումների դեպքերի թվի աճ մյուս երկրների կողմից։

Դումայի բժիշկները հերքել են քիմիական թունավորման նշաններով հիվանդների մասին տեղեկությունները. ՌԴ ՊՆ

ԱՀԿ-ն հայտնել է սիրիական Դումայում 500 բնակիչների մոտ քիմիական նյութերով թունավորման ախտանիշների մասին

Սիրիայում քիմիական հարձակումների հետ կապված ԱՄՆ հայտարարությունն Իրանում Ասադի դեմ դավադրություն են անվանել

Հռոմի Պապը դատապարտում է թունավոր գազի կիրառումը Սիրիայում

Սպիտակ տունը չի բացառել ռազմական գործողությունները Սիրիայի դեմ՝ Դումայում քիմիական հարձակման մասին լուրերի ֆոնին

Թրամփ. Ասադին աջակցելու համար պատասխանատու են նախագահ Պուտինը, Ռուսաստանը եւ Իրանը

Բորիս Ջոնսոնը կոչ է արել անհապաղ հետաքննել սիրիական Դումայում տեղի ունեցած իրադարձությունները

ՌԴ ՊՆ-ից հերքել են սիրիական Դումայում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման վարկածը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ