News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը կոչ է արել անհապաղ հետաքննել Սիրիայի արեւելյան ափին գտնվող Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման մասին զեկույցները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս վերջին զեկույցները պետք է անհապաղ կերպով հետաքննվեն, եւ դրան պետք է հետևի միջազգային հանրության արձագանքը: Մենք լիովին աջակցում ենք Սիրիա-ամերիկյան բժշկական միություն բժշկական կազմակերպությունան  (Syrian American Medical Society — SAMS) փորձագետներին, որոնք ուսումնասիրում են Սիրիայում քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ զեկույցները: Ռուսաստանը չպետք է կրկին փորձի խանգարել այդ հետաքննություններին»,- նշվում է Ջոնսոնի հայտարարության մեջ:

Ըստ նախարար՝  Դումայում հարձակման հետեւանքով շատ մարդ է զոհվել: «Մենք դատապարտում ենք որեւէ մեկի կողմից քիմիական զենքի կիրառումը՝ որեւէ տեղ: Մենք սերտ կապի մեջ ենք մեր դաշնակիցների հետ եւ հետեւում ենք վերջին զեկույցներին: Քիմիական զենքի կիրառման համար պատասխանատուները կորցրել են բարոյական ողջ ինքնիշխանությունը եւ պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ասել է բրիտանացի նախարարը: Նա ընդգծել է, որ եթե հաստատվի, որ քիմիական զենքը կիրառվել է կառավարական զորքերի կողմից, «սա Ասադի ռեժիմի  կողմից սիրիացիների եւ քիմիական զենք չօգտագործելու իր օրինական պարտավորությունների հետեւողական անտեսման նոր դաժան օրինակ կդառնա»: Բացի այդ, Սպիտակ Տանըհայտարարել են, որ կքննարկեն Սիրիայում քիմիական հարձակման  մասին զեկույցներից հետո հետագա գործողությունները:

ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն իսկ հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվում է, որ գերատեսչության ներկայացուցիչներն ուշադիր հետեւում են Սիրիայում քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին զեկույցներին: Պետդեպարտամենտում մանրամասնել են, որ եթե միջադեպն իսկապես կապված է եղել մահացու քիմիկատների հետ, ապա դրա համար պատասխանատվություն է կրում Ռուսաստանը:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառման տարբերակը եւ հայտարարել է, որ մեղադրանքները «կեղծ բնույթ են կրում»:

ՌԴ ՊՆ-ից հերքել են սիրիական Դումայում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման վարկածը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ