News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դումա քաղաքում քիմիական հարձակման մասին տեղեկության ֆոնին Ռուսաստանին եւ Իրանին մեղադրել է Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին աջակցելու մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սիրիայում խելահեղ քիմիական հարձակման ժամանակ մեծ թվով զոհեր են եղել, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ: Վայրագությունների շրջանը փակ է եւ շրջապատված սիրիական բանակի կողմից, ինչը այն բացարձակապես անհասանելի է դարձնում արտաքին աշխարհի համար: Անասուն Ասադին աջակցելու համար պատասխանատու են նախագահ Պուտինը, Ռուսաստանը եւ Իրանը: Ստիպված կլինեն մեծ գին վճարել: Անմիջապես շրջանը բացեք բժշկական օգնության եւ ստուգման համար: Եվս մեկ հումանիտար աղետ՝ առանց որեւէ պատճառի»,- նշել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:

ԱՄՆ առաջնորդը նաեւ մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, որ նա Սիրիայում 2013 թվականին հարված չի հասցրել, չնայած խոստացել էր դա անել այս երկրում քիմիական զենքի կիրառման դեպքում: «Եթե նախագահ Օբաման անցներ ավազի վրա իր հայտարարած կարմիր գիծը, ապա սիրիական աղետն արդեն վաղուց ավարտված կլիներ: Անասուն Ասադն արդեն պատմություն կլիներ»,- նշել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ