News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառման ակնհայտ նշանների առկայության մասին: Այս քաղաքի 500 բնակիչների մոտ գրանցվել են թունավոր քիմիական նյութերով թունավորվելու ախտանիշներ, ապրիլի 11-ին Ժնեւում հայտնել է կազմակերպությունը՝ վկայակոչելով Սիրիայում իր բժշկական աղբյուրներին, փոխանցում է DW-ն: 

Հայտարարության մեջ նշվում է կանանց, տղամարդկանց ու երեխաների մոտ լորձաթաղանթի ուժեղ գրգռման, սուր շնչառական անբավարարության եւ կենտրոնական նյարդային համակարգի խափանումների մասին:

ԱՀԿ տեղեկություններով՝ ապրիլի 7-ի գիշերը հարձակման հետեւանքով զոհվել է 70-ից ավելի մարդ, որոնք թաքնվել են Դումայի շենքերի նկուղներում: Նրանցից 43-ը մահացել է հատուկ թունավոր նյութերի ազդեցության հետեւանքով, նշված է հայտարարության մեջ:

Կազմակերպությունը խստորեն դատապարտել է ենթադրյալ քիմիական հարձակումը եւ պահանջել Արեւելյան Գուտայի շրջանին հումանիտար կազմակերպությունների անհապաղ ու անխոչընդոտ հասանելիություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ