Փողոցային պայքար լինելու է․ այն լինելու է մեկ անգամ և ավարտվելու է հաղթանակով։ Հոկտեմբերի 8-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ նման վստահեցմամբ է հանդես եկել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով իշխանափոխությանն ուղղված իրենց քայլերի մասին հարցին։

«Այժմ Ազգային ժողովում մենք ինստիտուցիոնալ պայքար ենք մղում։ Այդ պայքարի շնորհիվ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել։ Դրանում, մասնավորապես, արձանագրված են աննախադեպ խախտումներ, որոնք տեղի են ունեցել ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ ընտրության օրը և հետընտրական գործընթացներում։ Մեր պայքարի ընդհանուր մոդելը Ազգային ժողովում ինստիտուցիոնալ պայքարն է», — հավելեց Աբրահամյանը։