Վերջին 6 տարում մենք մշտապես կապի մեջ ենք անհետ կորածների հարազատների հետ։ Այս մասին հոկտեմբերի 8-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ նրանց կասկածները ցրելու համար»,- հավաստիացրեց Խաչատրյանը՝ նշելով, որ Հայաստանի գործող իշխանությունները պատրաստ են լսել նրանց առաջարկները, եթե դրանք առողջ տրամաբանության սահմաններում են։
«Բայց կարող եմ նաև ասել, որ ինչ-որ բան կարող է նաև դուրս լինել առողջ տրամաբանության սահմաններից»,- հավելեց պատգամավորը։
Իշխող ուժի պատգամավորը նաև ողջունեց անհետ կորածների հարազատների այսօրվա հանդիպումը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ։





























