News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակման մասին երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ ուղղված դավադրություն է անվանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նախագահ Պուտինը, Ռուսաստանը եւ Իրանն են պատասխանատու կենդանական Ասադին աջակցելու համար:

«ԱՄՆ-ի եւ որոշ արեւմտյան երկրների կողմից նման մեղադրանքները վկայում են սիրիական կառավարության, սիրիացիների եւ տարածաշրջանի բնակիչների դեմ նոր դավադրության մասին եւ պատրվակ են Սիրիայի դեմ քայլերի համար»,- ասել է Քասեմին, ում խոսքերը մեջբերվում է Իրանի ԱԳՆ կայքում:

Բացի այդ, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել է, որ սիրիական բանակը արդյունավետ կերպով պայքարում է ահաբեկիչների դեմ եւ առավելություն ունի մարտի դաշտում, ուստի քիմիական զենքի օգտագործման մասին ենթադրությունն անտրամաբանական է:

Ըստ Քասեմիի՝ Սիրիայի դեմ քայլերը կբարդացնեն իրավիճակը երկրում եւ պատճառ կդառնան, որպեսզի ահաբեկչական խմբավորումները շարունակեն իրենց գործունեությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ