Սպիտակ տանը չեն բացառել ռազմական գործողությունների հավանականությունը Սիրիայի դեմ՝ Դումայում տեղի ունեցած քիմիական հարձակման մասին լուրերի ֆոնին, հայտարարել է Սպիտակ տան անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով խորհրդական Թոմաս Բոսերթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրան հարցրել են՝ արժե արդյոք սպասել ԱՄՆ-ի կողմից հրթիռների կիրառամբ հարձակման Սիրիայի վրա, ինչպես դա տեղի էր ունեցել Խան-Շեյխունում ենթադրվող քիմիական հարձակումից հետո: «Ես ոչինչ չէի բացառի: Դրանք սարսափելի լուսանկարներ են: Մենք ուսումնասիրում ենք հարձակումը: Պետդեպարտամենտը երեկ հանդես է եկել հայտարարությամբ: Նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով կաբինետի ավագ անդամներն ամբողջ երեկո եւ առավոտ քննարկում են դա նրա եւ միմյանց հետ»,- ասել է Բոսերթը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է Սիրիայում ռազմական միջամտության անթույլատրելիության մասին: Արտգործնախարարությունը հիշեցրել է, որ ռուսները Սիրիայում են գտնվում երկրի օրինական իշխանության խնդրանքով: Արտաքին իջամտությունը, ինչպես նշել են գերատեսչությունում, բացարձակապես անընդունելի է եւ «կարող է ավելի լուրջ հետեւանքների հանգեցնել»:
ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն իսկ հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվում է, որ գերատեսչության ներկայացուցիչները ուշադիր հետեւում են Սիրիայում քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին զեկույցներին: Պետդեպարտամենտում մանրամասնել են, որ եթե միջադեպն իսկապես կապված է եղել մահացու քիմիկատների հետ, ապա դրա համար պատասխանատվություն է կրում Ռուսաստանը:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառման տարբերակը եւ հայտարարել է, որ մեղադրանքները «կեղծ բնույթ են կրում»:
ՌԴ ՊՆ-ից հերքել են սիրիական Դումայում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման վարկածը
Սպիտակ տունը չի բացառել ռազմական գործողությունները Սիրիայի դեմ՝ Դումայում քիմիական հարձակման մասին լուրերի ֆոնին
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























