Սիրիական Դումա քաղաքի բժիշկները հերքել են քիմիական թունավորման նշաններով հիվանդների մասին տեղեկությունները: Այս մասին լրագրորղներին հայտնել են Զինված ուժերի հաշտեցման ռուսական կենտրոնում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Դումայի սիրիացի բժիշկները հերքել են քիմիական թունավորման նշաններով հիվանդների մասին տեղեկությունները: Լրագրողների հետ զրույցում Դումայի քաղաքային հիվանդանոցի բժիշկ Յասեր Աբդել-Մաժիդը պատմել է, որ ո՛չ անցյալ հանգստյան օրերին, ո՛չ էլ <...> Սիրիայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո քիմիական թունավորմամբ հիվանդներ նրանց մոտ չեն բերվել», - նշվում է հայտարարության մեջ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նաեւ հայտարարել է, որ ռուսական զինվորականները Արեւելյան գուտայում քլորի կիրառման որեւէ հետք չեն գտել:
«Նրանք այնտեղ խաղաղ բնակիչների դեմ քլորի կամ այլ քիմիական նյութի օգտագործման որեւէ հետք չեն հայտնաբերել»,- ասել է նախարարը:
Սիրիա-ամերիկյան բժշկական միություն բժշկական կազմակերպությունում (Syrian American Medical Society-SAMS) հայտարարել են ապրիլի 7-ին Դումա քաղաքի վրա գցված քլորային ռումբի մասին: Ռումբը, ինչպես նշել են կազմակերպությունում, ռումբը ընկել է քաղաքային հիվանդանոցի վրա: Այնուհետեւ, ինչպես հաղորդվում է, Ասադի ուժերը «խառը գործակալների» կիրառմամբ երկրորդ հարձակումն են գործել քաղաքի վրա: Այս ռումբը, ըստ SAMS- ի, ընկել է հիվանդանոցին հարակից շենքի վրա: Հարձակումների հետեւանքով, Reuters- փոխանցմամբ, ընդհանուր առմամբ 35 մարդ է զոհվել: Ընդ որում, BBC- ի աղբյուրների համաձայն, Դումայում 70 զոհ է եղել:
ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն իսկ հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվում է, որ գերատեսչության ներկայացուցիչները ուշադիր հետեւում են Սիրիայում քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին զեկույցներին: Պետդեպարտամենտում մանրամասնել են, որ եթե միջադեպն իսկապես կապված է եղել մահացու քիմիկատների հետ, ապա դրա համար պատասխանատվություն է կրում Ռուսաստանը:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառման տարբերակը եւ հայտարարել է, որ մեղադրանքները «կեղծ բնույթ են կրում»:
Դումայի բժիշկները հերքել են քիմիական թունավորման նշաններով հիվանդների մասին տեղեկությունները. ՌԴ ՊՆ
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























