Ամերիկյան սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ չգիտի, թե գլխի ուռուցքով որքան կապրի։ Այս մասին նշված է CNN-ի կողմից ներկայացված քաղաքական գործչի գրքի հատվածներում։

«Հնարավոր է՝ եւս 5 տարի ունենամ, հնարավոր է՝ ուռուցքաբանության զարգացումը թույլ կտա քաղցկեղի իմ տեսակի բուժման նոր միջոց գտնել եւ երկարացնել իմ կյանքը։ Հնարավոր է՝ չլինեմ, երբ դուք լսեք այս խոսքերը»,-նշված է The Restless Wave: Good Times, Just Causes, Great Fights, and Other Appreciations վերնագրով նրա աշխատանքում, փոխանցում է ՌՏ-ն։

Ավելի վաղ Մաքքեյնը նշել էր, որ գլխուղեղի քաղցկեղի հետ կապված ներկա ժամկետը վերջինը կլինի իր կարիերայում։