News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պարտավորություններն ԱՄՆ-ն վաղուց չէր կատարում եւ կարելի է ասել՝ գործնականում դուրս էր եկել համաձայնագրից: NEWS.am-ի հետ նման կարծիք հայտնեց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:

«Եվ այժմ Թրամփն արդեն պաշտոնապես է այդ մասին հայտարարում: Ըստ իս, սա շատ կոպիտ խախտում է եւ անհեռատես քաղաքականություն, որը վարում է ԱՄՆ-ն: Ամբողջ տարածաշրջանը կանգնած է անկանխատեսելի զարգացումների առջեւ: Կարծում եմ՝ տարբեր զարգացումներ կարող են առաջացնել, ցավոք, ոչ խաղաղ բնույթի: Տարածաշրջանը հղի է նոր զարգացումներով»,- նշեց հայազգի պատգամավորը:

Կարեն Խանլարյանը նկատեց, որ Իրանը բավականին հավասարակշռված քայլերով փորձում է տարածաշրջանը տանել դեպի խաղաղություն, մինչդեռ կան երկրներ, մասնավորապես Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան, որոնք Իրանի այս դերի նկատմամբ ունեն թշնամական վերաբերմունք: Պատգամավորը կարծում է, որ այս իրավիճակից կօգտվեն այդ երկրները, քանի որ Միացյալ Նահանգների այս քայլը կսանձարձակի նրանց:

Անդրադառնալով Միացյալ Նահանգների այն հայտարարությանը, թե Իրանը չի պահպանում պայմանավորվածությունն ու շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը, Կարեն Խանլարյանը նշեց, որ դա չի համապատասխանում իրականությանը. «Ընդհանրապես, Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ օգտագործման համար է նախատեսված եւ այդպես էլ շարունակվում է»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու եւ Իրանի դեմ պատժամիջոցները վերսկսելու մասին: Ի պատասխան, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել էր, որ Թեհրանը կշարունակի իրականացնել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի եւ Ռուսաստանի հետ համաձայնագիրը` առանց ԱՄՆ-ի մասնակցության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
ԱԷՄԳ-ի ղեկավարը դժգոհ է Իրանի և իր կազմակերպության միջև համագործակցության մակարդակից
Հունվարին Գրոսսին զգուշացրել էր, որ Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել մի քանի...
Մակրոնը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին. լրատվամիջոց
Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական...
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Ամենաշատ