News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման դեմ բողոքող պաղեստինցիների դեմ կրակ բացելու հետեւանքով տասնյակ սպանվածների համար Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել։

Թուրքական TRT-ի փոխանցմամբ՝ Թուրքիան մի շարք միջոցառումներ է ձեռնարկել Գազայի հատվածում Իսրայելի դեմ բողոքող պաղեստինցիների սպանությունների հետ կապված։

Թուրքիան բացի եռօրյա սուգ հայտարարելուց, «Իսլամական համագործակցության կազմակերպության» արտակարգ նիստ է հրավիրել։

Նշենք, որ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման դեմ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ իսրայելցի զինվորականները սպանել են 59 եւ վիրավորել 2770 պաղեստինցու։

Թուրքիան արդեն հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին եւ հեռախոսազրույց ունեցել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ