News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առաքման բիզնեսը, Հայաստանում ամենադինամիկ զարգացող գործարար ոլորտներից է։ Ինչպես և այլ բիզնեսներ, այն ունի խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք փորձում է լուծել այսօրվա տեխնոլոգիական հնարավորություններով: Առաքման բիզնեսի դեպքում հիմնական խոչընդոտներից մեկն է երևանյան հասցեների խնդիրը: Խճճված հասցեների պատճառով երբեմն առաքումը ուշ է ստացվում: 

NEWS.am-ը զրուցեց «Menu.am» ընկրության տնօրեն Սեւադա Բաղդյանի հետ, որպեսզի պարզի, թե առաքման բիզնեսը ինչպես է լուծում հասցեների խնդիրը:

«Ցավոք սրտի քաղաքում ոչ բոլոր շենքերի վրա կան հասցեավորված ցուցանակներ: Բացի դրանից, ինքներդ գիտեք, շենքերի և տների հերթականությունը երբեմն անհնար է նույնիսկ գուշակել: Վրացական և բելառուսական առաքման մեր ծառայությունները (Menu.by & Menu.ge), օրինակ, օգտագործում են Google Maps հավելվածը և այլ GPS ծառայություններ, որոնք բավականին ճշգրիտ են, ու այնտեղ հասցեների նման խոչընդոտ առկա չէ: Հայաստանում այս խնդիրը լուծելու համար օգտվում ենք մեր ստեղծած բազայից, որը շնորհիվ մեր առաքիչների օրեցօր մեծացնում է ճշգրիտ հասցեների թիվը»,- ասաց նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Բաղդյանի խոսքով, Menu.am- ը նախատեսում է բազմաթիվ տեխնոլոգիական բարելավումներ, որի արդյունքում միջին առաքման ժամանակը կկազմի 30 րոպե:

Menu.am-ն աշխատանքն օպտմիզացնելու ու հաճախորդներին հարմար դարձնելու նպատակով ավելին է ձեռնարկելու: «Այս տարի նախատեսում ենք թարմացնել եւ հաճախորդների համար ավելի հարմար դարձնել մեր կայքը եւ հավելվածը: Հաճախորդը կարճ ժամանակահատվածում հնարավորություն կունենա կայք այցելելիս տեսնել իրեն ամենամոտ գտնվող սննդի կետերը: Շատ հաճախ հաճախորդները չեն պատկերացնում՝ որտեղ են գտնվում ներկայացված սննդի կետերը եւ չգիտեն, իմաստ ունի՞ պատվիրել, թե՞ ոչ, պատվերը շուտ կհասնի, թե՞ ոչ»,- նշեց Menu.am-ի տնօրենը՝ ընդգծելով, որ այն մարդը, ում համար կարեւոր է, որպեսզի պատվերը շուտ հասնի, այլևս կընտրի իրեն ամենամոտ սննդի կետը, եւ պատվերը կարող է հասնել ընդհուպ 10-15 րոպեում, եթե դա ֆաստ- ֆուդ է:

«Այս բարեփոխումնրը կներդրվեն լոգիստիկ համակարգում, ինչը ողջ առաքման ընթացքը կդարձնի ավելի հասանելի հաճախորդի համար, իսկ մեզ ավելի թափանցիկ ու մրցունակ»,- եզրափակեց Բաղդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ