News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզում բնակարանային գողությունների, հափշտակության, գողության փորձի աղմկահարույց գործով  առանցքային վկա Ալվինա Լեւոնյանի հարցաքննությունն անորոշ ժամանակով հետաձգվել է:

Լեւոնյանը գործով ամբաստանյալներից Վոլոդյա Կիրակոսյանի կինն է եւ գողությունները կազմակերպելու մեջ մեղադրվող Վոլոդյա Աբրահամյանի մորաքրոջ  դուստրը: Հիշեցնենք, որ Կիրակոսյանը միակն է 8 ամբաստանյալներից, որ խոստովանական ցուցմունք է տվել եւ ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 16-ին, ի պատասխան նախագահող դատավոր Վահե Խալաթյանի հարցի, Վոլոդյա Կիրակոսյանը հայտնեց, որ կինն օրեր առաջ երեխա է ունեցել եւ առայժմ չի կարող ասել, թե երբ կկարողանա գալ դատարան հարցաքննությունը շարունակելու:

Դատարանը որոշեց անցնել մյուս վկաների հարցաքննությունը, մինչեւ Ալվինա Լեւոնյանի կազդուրվելը: Այսօրվա նիստին հարցաքննվեց վկա Հովսեփ Սարոյանը: Նա Հայաստանի Հանրապետությունում եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպության անդամ է: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, ամբաստանյալներից Վռամ Շահինյանը հենց այս կազմակերպության հեռուստացույցն էր գողացել: Դատարանում Հովսեփ Սարոյանը նշեց, որ ճանաչում է Վռամ Շահինյանին, վերջինս, ըստ վկայի, մի քանի անգամ մասնակցել է իրենց կազմակերպության ժողովներին:

«Մի օր նկատեցինք, որ հեռուստացույցը չկա, հետո եկավ ոստիկանությունն ու իմացանք, որ գողացել են հեռուստացույցը: Մեր կազմակերպության հերթական ժողովից հետո ենք իմացել, որ հեռուստացույցը չկա»,- ասաց Հովսեփ Սարոյանը:

Մեղադրող Արա Մնացականյանի հարցին, թե գիտի՞՝ երբ ու ով է գողացել հեռուստացույցը, վկան նշեց, որ տեղյակ չէ: Նշենք, որ ըստ գործում առկա նյութերի, հեռուստացույցը գողացել են 2017թ.-ի ապրիլի 29-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում: Հեռուստացույցի անհետանալը Սարոյանն ու մյուսները նկատել են մայիսի 3-ին: Վկայի հարցաքննությունն այսքանով ավարտվեց:

Նշենք, որ դատարանն այս նիստի համար դատակոչել էր 7 վկա, սակայն, նրանցից եւ ոչ մեկը չէր ներկայացել: Դատավոր Վահե Խալաթյանը որոշում կայացրեց բերման ենթարկել այդ վկաներին: Հետաքրքրական է, որ դատակոչված 7 վկաներից 5-ը ոստիկանության աշխատակիցներ են:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 21-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ