News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 16
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը հորդորում է քրեական հեղինակություն «Վստրեչի ապերի»՝ Արամ Վարդանյանի հանցավոր գործունեությունից տուժածներին դիմել իրավապահ մարմիններին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունիսի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը եւ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առեւանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տեւական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծել ու մարմնական վնասվածքներ պատճառել:

Փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ եւ Արամ Վարդանյանի նկատմամբ հայտարարվել հետախուզում: Նա հուլիսի 30-ին հայտնաբերվեց Արաբական Միացյալ Էմիրություններում եւ ձերբակալվեց:

Քրեական գործի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Արամ Վարդանյանի հետ հանցագործությունը կատարել է նաեւ Գարեգին Իսկանդարյանը:

Նրան քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով մեղադրանք առաջադրվեց: Նա կալանավորված է:

Այն քաղաքացիները, որոնք տուժել են Արամ Վարդանյանի եւ Գարեգին Իսկանդարյանի հանցավոր գործունեությունից, կարող են դիմել ոստիկանություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի տնտեսվարը թալանել է նույն դպրոցի դաշնամուրի ուսուցչուհուն
Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է նույն դպրոցի տնտեսվար...
Ուշիում կոռուպցիոն բնույթի հանցագործություն բացահայտվեց
Միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պաշտոնյաները յուրացրել են 2017 թվականի սեպտեմբերից մինչ օրս համայնքապետարանում որպես հավաքարար...
Ջիլի նախկին գյուղապետը որդուն որպես պահակ է ձեւակերպել եւ տվել 1.2 մլն դրամ
Պարզվել է նաև, որ նախկին պաշտոնյան 2015 թվականի ընթացքում համայնքապետարանի ֆինանսական միջոցներից իր մերձավորների անվամբ...
«Զորեղ ապագա» ՀԿ–ի նածագահը խաբեությամբ շուրջ 30 մլն դրամ է հափշտակել. ոստիկանություն
Օրերս խարդախության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացվեցին...
Մարդասպանները կարող էին Խաշոգջիի մարմինը թոնրում այրել․ թուրքական ոստիկանություն
Թոնիրն, ըստ զեկույցի, հավանաբար սպանությունից մի քանի ժամ հետո օգտագործվել է միս պատրաստելու համար․․․
Արջուտ գյուղի գիշերային ակումբում Ջոնը կրակել է պարուհու ուղղությամբ
Ջոնը իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել և գարեջրի շիշ նետել աղջկա ուղղությամբ...
Ամենաշատ