News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Միջազգային իրավապաշտպան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրույցում պահանջել լրագրողների ազատ արձակումը, ինչպս նաեւ բարձրացնել երկրում խոսքի ազատության հարցը։

«Ադրբեջանն այն երկրների թվին է պատկանում, որտեղ կալանքի տակ են գտնվում զանգվածային լրատվամիջոցների առավել մեծ թվով աշխատողներ, ներկայումս իրենց աշխատանքի պատճառով բանտում են գտնվում 8 լրագրող եւ 2 բլոգեր»,-հայտարարել են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունում։

Մերկելը օգոստոսի 24-ին իր այցը կսկսի Վրաստան, Հայաստան, Ադրբեջան։ Սպասվում է, որ օգոստոսի 25-ին նա Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Ադրբեջանը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ազատ մամուլի վարկանիշային ցուցակում 180 երկրների շարքում զբաղեցրել է 163-րդ տեղը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ