News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փաշինյանը թող հեղափոխություններով չվախեցնի. ԱԺ-ն անկախ օրենսդիր մարմին է, եւ ինքն է որոշում՝ ինչպես քվեարկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Գործարարների հարցին ի պատասխան, հիշեցնենք, Փաշինյանն ասել էր, որ պետք է արտահերթ ընտրություններ անցկացնել, սակայն ՀՀԿ-ի ներկայացուցիչները դեմ են արտահայտվում: Նա նշել էր, որ եթե պետք է, մի հատ էլ հեղափոխություն կանեն, եւ «սեւ ու սպիտակ ուժերի» մասին քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությունը հենց դրան էր վերաբերում:

«Նախ՝ Փաշինյանը թող հեղափոխություններով չվախեցնի: ԱԺ-ն անկախ օրենսդիր մարմին է, եւ ինքն է որոշում՝ ինչպես քվեարկել: Իսկ եթե պետք լինի, մի հատ էլ դեմ կքվեարկեմ իր քաղաքական ծրագրերին: Իսկ գույների մասով նշեմ, որ ե՛ւ կյանքում, ե՛ւ քաղաքականության մեջ, ըստ իս, ավելի վտանգավոր գույներ կան, օրինակ՝ երկնագույնը... Չնայած կարող է այստե՞ղ էլ է իրողություն փոխվել: Հուսով եմ՝ այս հարցում Փաշինյանն ինձ հետ համակարծիք է»,- ասաց Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ