News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Yerevan Today» լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն կատարելու մասին հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Ուսումնասիրվել են ինչպես հարցին առնչվող հրապարակումները, այնպես էլ լրատվամիջոցի պարզաբանումը:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ի գիտություն է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունն այն մասին, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որեւէ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է լրատվամիջոցի խմբագրությունում իրականացված խուզարկությանը, անկախ այդ առնչությամբ պետական մարմնի հրապարակային հայտարարությունից, քրեական հետապնդման մարմնից պահանջվել են պարզաբանումներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 17-ի առավոտվանից Yerevan.Today կայքի խմբագրությունում եւ կայքի սեփականատիրոջ տանը Հայաստանի իրավապահ մարմինները խուզարկություններ են կատարում:

Ինչպես հայտնեցին կայքի խմբագրությունից, խուզարկությունները կատարվում են այն հիմքով, որ կայքն իբր Ազգային անվտանգության ծառայության եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավարների զրույցի ձայնագրությունը հրապարակել է 2 օր ավելի վաղ, քան դա արել են մյուս լրատվամիջոցները: «Նման պնդման առիթ է տվել Google որոնողական համակարգը, որը նշել է սեպտեմբերի  11-ը եւ կից գրել, որ հրապարակումը կատարվել է դրանից 2 օր առաջ: Սակայն դա այդպես չէ, Yerevan.Today-ը զրույցի ձայնագրությունը հրապարակել է նույն ժամերին, ինչ եւ մնացյալ հայկական լրատվամիջոցները: Փաստորեն, ակնհայտ են որոնման համակարգի խնդիրները»,- շեշտել են խմբագրությունից՝ հավելելով, որ նույնպիսի վիճակ է «Հրապարակ» օրաթերթի խմբագրությունում: Նրանց եւս որոնման համակարգն է «ծառայություն մատուցել»՝ նշելով ամբողջ 5 օր մինչեւ իրական հրապարակումը:

Դեռեւս սեպտեմբերի 12-ին Yerevan.Today-ի խմբագրությունը, նկատելով որոնման համակարգի խնդիրը, հանդես էր եկել հերքմամբ: «Համացանցում տեղեկություններ են տարածվել իբր մեր կայքը 2 օր առաջ տեղադրել է ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկարվարների զրույցի ձայնագրությունը, իբր նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Ինտերնետային փորձագետներն արդեն սա հերքել են՝ նշելով, որ Google-ի համակարգում խափանումներ են առաջացել: Հայտնում ենք, որ ձայնագրության մասին պատահաբար ենք տեղեկացել, սեպտեմբերի 11-ին՝ նույն ժամին, մոտ ժամը 14-ին, ինչ եւ մնացյալ գործընկերներն ու համացանցի օգտատերերը: Կայքում նյութը տեղադրվել է մոտ ժամը 15-ին, երբ լրատվամիջոցներում տեղեկությունն արդեն լայնորեն լուսաբանվում էր»,- նշված է խմբագրության հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ