News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որեւէ հեռանկար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Վարչապետի նստավայրում կայացած միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մեր երկրի արտաքին քաղաքական ամենակարեւոր հիմնախնդիրը Արցախի հարցի խաղաղ կարգավորումն է: Մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք կողմ ենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը եւ անելու ենք մեզնից կախված ամեն ինչ՝ հարցը բանակցային ճանապարհով լուծելու համար:

Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որեւէ հեռանկար: Ենթադրել, թե մենք վախենալու ենք այդ սպառնալիքներից եւ բավարարելու ենք Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, սին են:

Այո, մենք կառուցում ենք խաղաղասեր, ժողովրդավար եւ մարդասիրական գաղափարներ դավանող պետություն, բայց դա չի նշանակում, թե մենք չենք պատրաստվում պաշտպանել մեզ, մեր հայրենիքը, մեր ապագան»:

Նա անդրադարձել է նաեւ արտաքին քաղաքականության մասին՝ նշելով. «Արտաքին քաղաքական ոլորտում մենք աշխատում ենք, որ մեր բոլոր միջազգային գործընկերների համար հասկանալի լինի ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների իրական բովանդակությունը:

Մենք ասել ու ասում ենք, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու, մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է, որի հետ կապված ենք բազում եւ դարավոր կապերով: Մենք մտադիր ենք էլ ավելի խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերում: Մենք նաեւ զարգացնելու ենք մեր հարաբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ինչպես նաեւ մեր անմիջական հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ