News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոս Մոհամմեդ Ալ Օթայբին մասնավոր ինքնաթիռով հեռացել է Թուրքիայից եւ ժամանել է Էր Ռիադ։ Reuters-ը, վկայակոչելով թուրքական հեռուստաալիքներին, նշում է, որ հյուպատոսը հեռացել է այն բանից հետո, երբ թուրքական ոստիկանությունը հայտարարել է նրա առանձնատանը խուզարկություն սկսելու որոշման մասին։

AP-ն հայտնել է, որ ոստիկանները գլխավոր հյուպատոսի առանձնատանը լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության ապացույցներ են գտել, սակայն չի մանրամասնել, թե ինչ ապացույցներ։

Հիշեցնենք, որ Washington Post-ի թղթակից Ջամալ Հաշքաջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Թուրքերը վստահ են, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան այդ ամենը հերքում է՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ